39 դիմորդի արգելվել է մասնակցել միասնական քննություններին
Համաձայն 10-11-րդ դասարաններում իրականացված սովորողների շարժի (ընդունելություն, փոխադրում, տեղափոխություն) մշտադիտարկման նախնական տվյալների` շուրջ 3500 աշակերտ 2009-2010 ուստարում ուսումը չի շարունակել 10-րդ և 11-րդ դասարաններում: Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության խախտումներ, որոնց հետևանքները վերացնելու նպատակով տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ, իսկ կոպիտ խախտումների վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Ուսումնասիրությունների ներկա փուլում բացահայտվել է նաև, որ «ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող միասնական քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության խախտումով հայտագրված 39 դիմորդ, որոնց արգելվել է մասնակցել քննություններին:
Ներկայում ուսումնասիրվում է նաև էքստեռն ավարտական կարգով քննությունների ընթացքը։ Ուսումնասիրությունները կշարունակվեն նաև հուլիս ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2009 թվականի նոյեմբերի 26-ի հրամանով արգելվել է 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումը;










