Orange-ը սկսեց HTC Desire™ սմարթֆոնի վաճառքը հատուկ սակագնային պլաններով
Այսօր Orange-ը սկսեց վաճառել ևս մեկ մոդելի գերարագ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոն: Այսուհետ Orange-ի 14 խանութներում կարելի է ձեռք բերել HTC կորպորացիայի առաջատար մոդելը` HTC Desire-ը` հատուկ ամսական բաժանորդագրության սակագնային պլաններով:
«Մենք ուրախ ենք հայաստանյան սպառողներին ներկայացնել բարձր տեխնոլոգիաների ևս մեկ նորարարական ձեռքբերում, որն իր բացառիկ հնարավորություններով հարստացնելու է նրանց առօրյան: Մենք նաև ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին ավելի լայն ընտրություն: Ինչպես արդեն բազմաթիվ անգամներ, այսօր ևս Orange-ը հայաստանյան շուկա է բերում տեխնոլոգիական առաջընթացի և Orange-ի ու համաշխարհային այլ առաջատար բրենդերի միջև համագործակցության լավագույն արդյունքները», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Հատուկ մշակված սակագնային պլանների շնորհիվ մեր բաժանորդները լավագույնս կարող են վայելել այս ֆանտաստիկ սարքի հնարավորությունները: Սակագնային պլանում ներառված ամսական մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթները Հայաստանի ամենաընդարձակ 3G+ ցանցի շնորհիվ թույլ կտան Orange-ի բաժանորդներին միշտ և ամենուր կապի մեջ լինել մտերիմների ու աշխարհի հետ»,- ասաց Orange-ի մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Desire մոդելը Android օպերացիոն համակարգով աշխատող թերևս ամենակատարյալ HTC սմարթֆոնն է 3.7 դյույմ AMOLED էկրանով և 1GHz Qualcomm Snapdragon պրոցեսորով, որոնք ապահովում են պատկերի անգերազանցելի որակ և ինտերնետային բազմազան ծառայություններից օգտվելու աննախադեպ արագություն ու հարմարավետություն:
«Ինչպես մեր մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ HTC Desire-ը վաճառվելու է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ավելին, հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից մեր վաճառքի կետերում բաժանորդներին կտրամադրվի Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն»,- ասաց Orange-ի վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Ավելին, Հայաստանի սպառողները կօգտվեն Ֆրանս Տելեկոմ խմբի եւ HTC կորպորացիայի գլոբալ գործընկերության արդյունքում ձևավորված աննախադեպ մատչելի գնային առաջարկից, որի շնորհիվ HTC Desire սմարթֆոնը կարող են գնել ընդամենը 250 000 դրամով:
Orange-ի ամենաընդարձակ 3G+ ծածկույթը և դրա շարունակական ընդլայնումը կտրուկ մեծացնում են գերժամանակակից սմարթֆոնների նկատմամբ պահանջարկը Հայաստանում, հետևաբար շուտով Orange-ը պատրաստվում է վաճառքի դուրս բերել ոչ միայն Android, այլ նաև Windows Mobile օպերացիոն համակարգով գործող այլ HTC սմարթֆոններ` ԱՊՀ երկրներում HTC կորպորացիայի ներկայացուցչության հետ արդեն իսկ տեղայնացված պայմանագրի շրջանակներում:










