Շոգի դեմ լավագույն միջոցը թեյն է

17:22 • 14.06.10

Ամառվա տապին լավագույն զովացուցիչ ըմպելիքը սովորական սառույցով թեյն է։ Ինչպես պնդում են բժիշկ–դիետոլոգները, քիմիական բաղադրությամբ ու կոնսերվանտներով ըմպելիքների լավագույն այլընտրանքը ծարավի դեմ պայքարում կարելի է համարել թեյը։ Այս մասին հայտնում է Корреспондент–ը։

Ուսումնասիրությունների համաձայն՝ սև թեյը պարունակում է ֆլավոնիդներ, որոնք հակաօքսիդանտային հատկանիշներ ունեն և օգնում են պահպանել երիտասարդությունը, ինչպես նաև պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից։ Թեյը կարող է բարձրացնել ինքնազգացողությունը անգամ շատ շոգ ժամանակ։

Գիտնականների վերջին փորձերը ցույց են տվել, որ թեյը կարող է իջեցնել օրգանիզմում վնասակար խոլեստերինի մակարդակը, իսկ, օրինակ, կիտրոնով թեյը կարգավորում է ճնշումը։