Apple–ը ներկայացրել է նոր Mac mini–ն

19:08 • 15.06.10

Apple ընկերությունը հունիսի 15–ին ներկայացրել է Mac mini բյուջետային համակարգչի նոր տարբերակը։ Ընկերության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ համակարգիչն օժտված է Intel Core 2 Duo պրոցեսորով, որն աշխատում է 2,4 գիգահերց հաճախականությամբ։ Nvidia GeForce 320M տեսահամակարգը, ինչպես վստահեցնում է Apple–ը, նախորդ մոդելի համեմատ ապահովում է գրաֆիկական հավելվածների երկու անգամ ավելի մեծ արտադրողականություն։

Նոր Mac mini–ում տեղադրված է կոշտ դիսկ՝ 320 գիգաբայթ տարողությամբ և 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ։ Ի տարբերություն նախորդ մոդելների, սնուցման բլոկն այժմ ներառված է Mac mini–ում։
ԱՄՆ–ում ստանդարտ կոմպլեկտավորմամբ Mac mini–ն կարժենա 699 դոլար։