Մոդիլյանիի «Գլուխը» վաճառվել է ռեկորդային բարձր գնով

18:52 • 15.06.10

Ամեդեո Մոդիլյանիի «Գլուխ» քանդակը վաճառվել է Փարիզում Christie's աճուրդում՝ 43,18 մլն եվրոյով։ Այս մասին հաղորդում է Lenta.ru– ն։ Աճուրդը ռեկորդային դարձավ Մոդիլյանիի աշխատանքների համար. մինչև օրս այդքան թանկ չէին վաճառվել ո′չ նրա կտավները, ո′չ էլ քանդակները։ Աճուրդի կազմակերպիչները քանդակը գնահատում էին 6–8 մլն դոլար։

Անրի Տուլուզ–Լոտրեկի «Խաչմերուկը» վաճառվել է 241 հազար եվրոյով, իսկ նրա «Վարդերի փունջ» նատյուրմորտը՝ 259 հազար եվրոյով, Գոգենի «Պատի անկյուն» (գիշերային բնապատկեր) աշխատանքը գնել են 253 հազար եվրոյով։
Քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Համբույրը» ձեռք են բերել 277 հազար եվրոյով, իսկ Մարկ Շագալի «Ջութակով հրեշտակը»՝ 151 հազար եվրո գումարով։