9 դիմորդ ֆիզիկայի քննությունից ստացել է 20 միավոր
Ֆիզիկայի միասնական քննությանը մասնակցած 3871 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1064 դիմորդ՝ մասնակիցների 27,4 տոկոսը: 20 բալ ստացել է ընդամենը 9 հոգի։
Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը
17,5-20 միավոր է ստացել 299 դիմորդ, 13,5-17,25 միավոր՝ 806 դիմորդ, 7,5-13,25 միավոր՝ 1702 դիմորդ:
«Ֆիզիկա» առարկայի միասնական քննության միջին միավորը կազմել է 10,5:










