80 հարց 3 ժամում. Մանուկ Մկրտչյանի կարծիքով՝ լիովին բավարար է մաթեմատիկայի քննության համար

15:31 • 16.06.10

«Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննությունների թեստերը պարունակում են շուրջ 80 հարց, իսկ այդ հարցերին պատասխանելու համար նախատեսվում է 3 ժամ։ Այսօրվա ասուլիսին լրագրողները հետաքրքրվել են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, բողոքարկման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանից, թե արդյո՞ք այդ ժամանակը բավարար է։

«Այդ հարցը քննարկվում է երկար տարիներ», – ասաց նա՝ նշելով, որ այդ ժամկետը սահմանվել է տարբեր մասնագետների կարծիքների հիման վրա։

«Երկրորդ ժամից հետո ոչ մի երեխա չի աշխատում, իսկ չորորդ ժամը կդառնա անկառավարելի, քանի որ դիմորդներն ամեն կերպ փորձում են պատասխաններ կորզել», – ասաց նա։

Փոխնախարարը նաև նշեց, որ սահմանված 3 ժամը քննություն հանձնելու համար ամենաօպտիմալ ժամկետն է: