Հեռախոսամոլներին ավելի շատ է սպառնում ուղեղի քաղցկեղը
Գիտնականներն ապշեցուցիչ եզրակացության են եկել. պարզվում է՝ նախորդ թեստերը էապես պակաս են ցույց տվել բջջային հեռախոսի սիրահարների մոտ քաղցկեղով հիվանդանալու վտանգի չափը։ Իրականում այդ վտանգն էականորեն ավելի բարձր է՝ ոչ թե 10 տոկոս, ինչպես ավելի վաղ նշվում էր, այլ՝ 500։
Մասնագետները նախազգուշացնում են՝ եթե առաջիկայում բջջային հեռախոսների գործածման մշակույթը չփոխվի, մարդկությանը սպառնում է գլխուղեղի ուռուցքի համաճարակ։
Մինչև օրս անցկացվել է այս խնդրին նվիրված 6 խոշոր հետազոտություն։ Այս վերջին եզրակացության մեջ նշվում է, որ ուղեղի քաղցկեղ ձեռք բերելու վտանգը 50 անգամ մեծ է այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են խոսում հեռախոսով։ Նշվում է, որ անվտանգ է միայն ֆիքսված հեռախոսը։










