Մահացել է Նատալյա Տոլստայան
Ծանր հիվանդության հետևանքով կյանքի 68-րդ տարում վախճանվել է ռուս գրող Նատալյա Տոլստայան։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru–ն։ Նա որպես գրող հայտնի է դարձել իր քրոջ՝ Տատյանա Տոլստայայի հետ համատեղ գրած «Քույրեր» և «Երկուսը» գրքերի շնորհիվ։ Ավելի ուշ նա հրատարակել էր սեփական՝ «Մենակ» վերնագրով գիրքը։ Նրան շնորհվել էր «Զվեզդա» ամսագրի՝ Դովլաթովի մրցանակ, որին արժանանում են միայն պետերբուրգցի հեղինակները։
Նատալյան, ով Սանկտ Պետերբուրգի համալսարանում շվեդերեն էր դասավանդում, իր առաջին պատմվածքները գրել է շվեդերեն, իսկ 2004թ. արժանացել է շվեդական Հյուսիսային Աստղ շքանշանին՝ Ռուսաստանի և Շվեդիայի հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։










