Սկսվել են «Բրիգադա 2»–ի նկարահանումները. Բեզռուկովը հրաժարվում է դերից
«Բրիգադա» հեռուստասերիալի երկրպագուները վաղուց են սպասում սիրված սերիալի շարունակությանը։ Օրերս սկսվել են կինոնկարի նկարահանման աշխատանքները։ Սյուժեն դեռ գաղտնի է պահվում։ Սակայն արդեն հայտնի է, որ առաջին պլանում կլինեն նախկին հերոսների երեխաները։ Սակայն, ինչպես КП–ին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Ինշակովը, «Բրիգադա–2»–ը ոչ թե սերիալ, այլ լիամետրաժ ֆիլմ է լինելու։ Կինոնկարի բյուջեն կազմում է 5մլն դոլար։
Ինչ վերաբերում է գլխավոր դերասաններին, ապա Օլգա Բելովային մարմնավորող Եկատերինա Գուսևայի համաձայնությունն արդեն ստացվել է, իսկ ահա Սերգեյ Բեզռուկովը կտրականապես հրաժարվում է նկարահանվել կինոնկարում և մարմնավորել ֆիլմի գլխավոր հերոս Սաշա Բելովին. Նրան չի գրավել անգամ 1մլն դոլար հոնորարը։
«Ոչ մի միլիոն ինձ չի ստիպի նկարահանվել այդ կինոնկարում. ինձ այդ թեման հետաքրքիր չէ»,–ասել է դերասանը КП–ին տված հարցազրույցում։
Այդուհանդերձ, ֆիլմի պրոդյուսերները դեռ հույս ունեն համոզել Բեզռուկովին։










