ՖԻՖԱ-ի կայքն այցելությունների թվով ռեկորդ է սահմանել

12:49 • 17.06.10

ՖԻՖԱ-ի կայքը օրական այցելությունների ռեկորդ է սահմանել։ Ինչպես հայտնում է AFP-ն, հունիսի 15-ին www.fifa.com կայք է այցելել մոտ 10 մլն մարդ, իսկ ընթերցված էջերի քանակը կազմել է 265 միլիոն։

Նախորդ ռեկորդը կազմել էր 250 միլիոն ընթերցված էջ և սահմանվել էր ֆուտբոլի աշխարհի 2006թ. առաջնության ժամանակ՝ հունիսի 22-ին։ Այդ օրը՝ խմբային փուլի վերջին հանդիպմանը, Իտալիայի հավաքականը հաղթանակ էր տարել չեխերի նկատմամբ։
Այս տարվա ռեկորդը սահմանվել է Բրազիլիա-Հյուսիսային Կորեա խաղի շնորհիվ։

Ըստ կանխատեսումների՝ այս առաջնության ավարտին ՖԻՖԱ-ի կայքը կարող է նոր ռեկորդ սահմանել՝ 48 մլն ունիկալ այցելու առաջնության անցկացման ողջ ընթացքում։ Այս ցուցանիշը գրանցվել էր նաև աշխարհի նախորդ առաջնության ժամանակ Գերմանիայում։