Գտել են Կարավաջոյի աճյունը

09:58 • 18.06.10

Իտալացի գիտնականները հայտարարել են, որ 1956–ին տոսկանական հին եկեղեցու անանուն շիրիմում հայտնաբերված մարդու աճյունը 85% հավանականությամբ պատկանում է Ռենեսանսի դարաշրջանի աշխարհահռչակ նկարիչ Միքելանջելո դա Կարավաջոյին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Մենք համոզված ենք, որ գտել ենք Կարավաջոյի աճյունը»,– ասել է գիտական հետազոտության ղեկավար Ջորջո Գրուպիոնին։ Ասուլիսի ավարտին նկարչի աճյունի ոսկրային ֆրագմենտները ցուցադրվել են հատուկ տուփի մեջ՝ թատրոնի մուտքի մոտ։

Ըստ գիտնականների՝ սիֆիլիսից ուժասպառ Կարավաջոն մահացել է արևահարումից։