Այսօր Երևանում երաժշտության տոնն է

16:13 • 21.06.10

Orange-ը իր մասնակցությունն է բերել հունիսի 21-ին Երևանում կայացած Երաժշտության տոնին: Fête de la musique-ը (Երաժշտության տոն) ֆրանսախոս աշխարհի սիրելի երաժշտական միջոցառումներից մեկն է, որի նպատակն է երաժշտությունը համերգասրահներից դուրս բերել փողոց և սկսնակ երաժիշտներին ու կատարողներին հնարավորություն տալ հանդես գալ հանրության առջև: Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանը նույնպես միանում է այս տոնին:

Օրվա ամենամեծ համերգը, որը միավորում է Հայաստանի բազմաթիվ ռոք խմբերի`The Beautified Project, Սուրեն Առուստամյան և ARSA blues band, E.V.A, Hayard, տեղի կունենա Շառլ Ազնավուրի հրապարակում ժամը 20:00-ին: