Շոկոլադե պաղպաղակը լավագույն հակադեպրեսանտն է

14:04 • 21.06.10

Լոնդոնի նեյրոհոգեբաններն ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ պաղպաղակը ուրախության աղբյուր է։

Պարզվել է, որ պաղպաղակը նույն ազդեցությունն է ունենում մարդու օրգանիզմի վրա, ինչ սիրված երաժշտություն կամ հաճոյախոսություններ լսելը, սիրելի մարդու հետ հանդիպումը։ Այս մասին գրում է novosti.ua կայքը։

Առանձնահատուկ հակադեպրեսիվ հատկությամբ օժտված է շոկոլադե պաղպաղակը, քանի որ շոկոլադն ինքնին նպաստում է ուրախության հորմոնների արտադրմանը։

Այդուհանդերձ, հոգեբանները պաղպաղակի այդ հատկությունը կապում են նաև այն ուտելիս առաջացող զգացողությունների հետ, որոնք զուգորդվում են մանկության, մայրական խնամքի և լավատեսության հետ։

Որոշ հոգեբաններ խորհուրդ են տալիս ոչ միայն հաճախ պաղպաղակ վայելել, այլև շրջապատվել մանկական անհոգություն հիշեցնող առարկաներով։

Շոկոլադե պաղպաղակը լավագույն հակադեպրեսանտն է