Սերգեյ Խաչատրյանը համերգներ կտա Երևանում, Գյումրիում և Արցախում
Մշակույթի նախարարությունը և Կոմիտասի անվան կամերային երաժտության տունը ներկայացնում են աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին՝ «Նաիրի» քառյակի ընկերակցությամբ: Համերգները տեղի կունենան հուլիսի 16-ին Երևանում` Կոմիտասի անվան կամերային երաժտության տանը, 23-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում , 20 –ին՝ Գյումրիում` Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և 27-28 –ին Արցախում` ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության պալատում:










