Թաներ Աքչամը Թեհրանում է հայ համայնքի հրավերով

12:51 • 22.06.10

Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարանի կողմից ստեղծված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակը ոգեկոչող հանձնախմբի հրավերով Թեհրանում է հայտնի թուրք գրող և մտավորական, պատմաբան, Ամերիկայի «Քլարք» համալսարանի դասախոս Թաներ Աքչամը:

Ինչպես հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը, հունիսի 23-ին Աքչամը հանդես կգա ասուլիսով, այնուհետև «Հայ ակումբ»-ի սրահում տեղի կունենա նրա հեղինակած «A Shameful act» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: