Վրաստանը Օշ է ուղարկել փչացած մարդասիրական օգնություն
Վրաստանից որպես մարդասիրական օգնություն Ղրղըզստանի Օշ քաղաք ուղարկված դեղորայքի շուրջ 70 տոկոսը ժամկետանց է։ Այս մասին, ինչպես հայտնում է АКИpress-ը, տեղեկացրել են քաղաք եկող մարդասիրական բեռների որակի ստուգմամբ զբաղվող հատուկ հանձնաժողովում։ «Որակի ստուգման ժամանակ պարզվել է, որ դրանց 70 տոկոսը ժամկետանց, հետխորհրդային շրջանի արտադրության դեղեր են»,- հայտնել են հանձնաժողովում։
Հունիսի 20-ին քաղաք է մտել ավելի քան 8 տոննա դեղորայք Վրաստանից։










