Դաշնամուրներ՝ Նյու Յորքի փողոցներում

18:23 • 22.06.10

Նյու Յորքի փողոցներում հայտնվել են տասնյակ դաշնամուրներ, որոնք կարող է նվագել յուրաքանչյուր ցանկացող։
Այս նախաձեռնությամբ քաղաքի բնակիչները միացել են ակցիային, որն անցկացվում է 2008–ից և մեծ ճանաչում է վայելում Լոնդոնում, Սիդնեյում և այլ մեգապոլիսներում։ Այն կոչված է ժողովրդականացնել արվեստը և երաժշտությունը։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

Կազմակերպիչները նախատեսում են մոտ օրերին Նյու–Յորքի հրապարակներում, գլխավոր փողոցներում և այգիներում տեղադրել 60 երաժշտական գործիք, որոնցից յուրաքանչյուրին կկցվի հատուկ հսկիչ։
Նվագել կարելի է ամեն ինչ՝ սկսած Բախից ու Բիթլզից, վերջացրած մանկական երգերով։