Apple–ն 80 օրում 3մլն iPad է վաճառել

16:33 • 23.06.10

Apple ընկերությունը հայտարարել է, որ 80 օրում վաճառել է 3 մլն պլանշետային iPad համակարգիչներ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վաճառքի առաջին օրը Apple–ն իրացրել է 300 հազար iPad։
Apple–ը դիտարկում է iPad–ը որպես սմարթֆոնների և նոթբուքերի միջև միջանկյալ դիրք զբաղեցնող նոր կատեգորիայի էլեկտրոնային սարքավորում, որը հնարավորություն է տալիս օգտվել ինտերնետից, գիրք կարդալ, խաղալ համակարգչային խաղեր, ֆիլմ դիտել, կատարել այլ գործողություններ։

Նշենք, որ iPad–ն ունի 9,7 դյույմանոց էկրան, կշռում է մոտ 700գ, նվազագույն գինը գերազանցում է էժան նոոթբուքերի արժեքը՝ 499 դոլար, իսկ առավելագույնը՝ 829 դոլար։

Apple–ն 80 օրում 3մլն iPad է վաճառել