Մայրական համբույրները նորածնին իմունիտետ են տալիս
Մայրական համբույրները նորածիններին տալիս են ցմահ իմունիտետ որոշ հիվանդությունների դեմ։ Այս մասին են վկայում նորզելանդացի գիտնականների խմբի անցկացրած հետազոտության արդյունքները։
Ինչպես հայտնում է Medikforum.ru-ն, գիտնականները պարզել են, որ համբույրի ժամանակ մորից երեխային են անցնում որոշակի մանրէներ։ Դրանք երեխաների մոտ ստեղծում են իմունիտետ՝ ընդդեմ մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են, օրինակ, անգինան և ականջի ինֆեկցիաները։










