Չինաստանը հրաժարվում է ավանդական փայտիկներից
Չինացիները մտադիր են հրաժարվել կերակրի համար միանգամյա օգտագործման փայտիկներից՝ հանուն շրջակա միջավայրի պաշտպանության։ Այսօր Չինաստանի առևտրի նախարարությունը հրապարակել է շրջաբերական՝ պահանջելով շրջանային իշխանություններից կրճատել չինական այդ ավանդական սեղանի պարագաների արտադրությունը՝ նշելով, որ դա կարևոր քայլ է գիտության զարգացման, էկոլոգիական և էներգախնայող հասարակության ստեղծման ճանապարհին։
Նշենք, որ մոտավոր հաշվարկներով Չինաստանում տարեկան օգտագործվում է մոտ 45 մլրդ զույգ միանգամյա օգտագործման փայտիկ։ Փորձագետների հաշվարկով՝ դրանց արտադրության համար օգտագործվում է ավելի քան 25 մլն հին ծառ։










