ԱՄՆ-ն վերականգնում է Սուրբ Փրկիչ եկեղեցին

11:52 • 23.06.10

Միացյալ Նահանգները որոշել է ֆինանսական աջակցությունն ցուցաբերել Անիի ավերակներում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցու վերանորոգմանը։

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2000թ. հիմնադրված և Միացյալ Նահանգների պետքարտուղարությանը կից գործող Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հրապարակել է այն պատմամշակութային արժեքների ցանկը, որոնց 2010թ. կցուցաբերվի ֆինանսական աջակցություն: Այդ ցանկում տեղ է գտել նաև ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցին:

Հիմնադրամը որոշում է կայացրել հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրել 625 հազար ԱՄՆ դոլար:
Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցին 1996 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում: