Սիրիայում կարգելեն Facebook-ը

18:27 • 23.06.10

Սիրիայի իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել Facebook սոցիալական ծառայության մատչումը այն բանից հետո, երբ դրա սեփականատերերը համաձայնել են ներառել Գոլանի բարձունքները Իսրայելի տարածքում։ Ինչպես նշում է MIGnews.com-ը, ՄԱԿ-ը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԵՄ–ը պաշտոնապես ճանաչում են Գոլանի բարձունքները որպես գրավյալ տարածք։

Հիշեցնենք, որ Facebook ցանցը որոշել է «միավորել» Գոլանին Իսրայելի հետ՝ պայմանավորված իսրայելցիների և իսրայելամետ լոբբիի կողմից աճող ճնշումներով։ Ավելի վաղ Գոլանի բնակիչ իսրայելցիները ինքնըստինքյան գրանցվում էին որպես Սիրիայի քաղաքացիներ։

Սիրիայում կարգելեն Facebook-ը