Յովովիչի սրտի համար կպայքարեն Ուրգանտը և Խաբենսկին

18:57 • 23.06.10

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Միլա Յովովիչը մի քանի օրով ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Լեո Գաբրիաձեի Выкрутасы ռոմանտիկ կատակերգության նկարահանումներին, որի պրոդյուսերն է Տիմուր Բեքմամբետովը։ Այդ մասին հայտնում է Аргументы.ru-ն։

Նոր ֆիլմում Յովովիչը մարմնավորելու է մի աղջկա, որի սրտին տիրանալու համար պայքարում է միանգամից երկու տղամարդ՝ Իվան Ուրգանտը ու Կոնստանտին Խաբենսկին։

Արդեն երեկ Մոսկվայի «Բելգրադ» հյուրանոցի մոտ կայացել են առաջին նկարահանումները։