Գտել են աշխարհի հնագույն սրբապատկերները
21:02 • 23.06.10
Հռոմում գտել են աշխարհի հնագույն սրբապատկերները: Հովհաննես, Պետրոս, Պողոս և Անդրեաս առաքյալներին պատկերող որմնանկարները հայտնաբերվել են Հռոմի անվանի ընտանիքներից մեկին պատկանող դամբարանի առաստաղին: Նախնական գնահատականով` դրանք 1500 տարեկան են:
Որմնանկարները բրոնզափառից և կրի հաստ շերտից մաքրելու համար Վատիկանից պահանջվել է երկու տարի և 60 հազար եվրո:
Placeholder










