Պերուացիները ներկում են լեռները

14:43 • 23.06.10

Գլոբալ տաքացման դեմ պայքարի շրջանակում Պերուում որոշում է ընդունվել Անդերը ծածկել հնագույն բաղադրատոմսերով պատրաստված սպիտակ ներկով։

Комсомольской правда-ն հայտնում է, որ Համաշխարհային բանկը 200 հազար դոլար է հատկացրել պերուական Անդերի 3 լեռնագագաթների «բարեկարգման» նպատակով։ Դրանք նախատեսվում է ներկել սպիտակ՝ վերադարձնելով ձյունածածկ ժամանակների բնական գույնը։

Լեռները ներկվելու են հատուկ ներկով, որն ունի արտացոլման նույն գործակիցը, ինչ ձյունը։ Արևային ճառագայթների 85%–ը կարտացոլվեն տիեզերքում և չեն տաքացնի լեռները, ինչի արդյունքում կնվազի սառույցի հալոցքը։ Գործածվող ներկը էկոլոգիապես մաքուր է. դրա բաղադրության մեջ կա ջուր, սպիտակուց և կիր։

Ենթադրվում է, որ լեռնային բոլոր երեք գագաթները մեկ տարի հետո արդեն ներկված կլինեն։

Պերուացիները ներկում են լեռները