Ինչո՞ւ Արամ MP3-ն նախապատվությունը տվեց «Շանթին» (տեսանյութ)
Ինչպես այսօրվա սուլիսին տեղեկացրեց «32 ատամ» ակումբի նոր պրոդյուսեր Գարիկ Բաբոյանը, խմբի «չակերտավոր պառակտումը» Արամ MP3-ի՝ «Շանթ» հեռուստաընկերություն տեղափոխվելն է։
«Արամը գնաց «Շանթ», բայց ոչ թե գնաց՝ դուրս գալով խմբից, այլ ստացավ հետաքրքիր առաջարկ։ Ես էլ երկար ժամանակ «Դար 21»–ում եմ, բայց դա չի նշանակում, որ դուրս եմ եկել։ Հեռուստատեսությունների հետ առողջ համագործակցությունը մենք պահում ենք նմանատիպ քայլերով», – ասաց նա։
Tert.am-ի խնդրանքով այդ համագործակցության մասին խոսեց նաև Արամը։
«Դա կոնկրետ առաջարկ չէ։ Քանի որ «Շանթից» դուրս գալու ժամանակ ընդհանուր թիմային շահն էր գործում, դրա պատճառով մենք դուրս եկանք, սակայն հետո, երբ «32»–ը դադարեցրեց նկարահանումները, ես նախապատվությունը տվեցի «Շանթ» հեռուստաընկերությանը և որոշեցի համագործակցել նրանց հետ», – պարզաբանեց նա։
Միաժամանակ, Արամը հավելեց, որ կշարունակի համագործակցել «32 ատամ» ակումբի հետ։










