3 տարի անց մաքրություն անելն անիմաստ է. «32 ատամը» պատասխանում է Ալեքսան Հարությունյանին

15:04 • 24.06.10

Վերջերս Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ Հ1–ի եթերը շատ արագ ազատվել է «էժանագին հումորից և 32 ատամներից»։

Այսօրվա ասուլիսին մեկնաբանելով Հարությունյանի խոսքերը՝ «32 ատամ» ակումբի նոր պրոդյուսեր Գարիկ Պապոյանն ասաց.
«Շատ շուտվանից մենք չկանք Հ1–ի եթերում։ Գնացինք բարի կերպով՝ պահպանելով մեր համագործակցության բոլոր կապերը։ Եթե ցանկանում էին մաքրել, թող մաքրեին այդ ժամանակ։ Մաքրությունն արդյունավետ կլիներ այդ ժամանակ», – ասաց խմբի նոր պրոդյուսեր Գարիկ Պապոյանը։

Պապոյանը նաև հավելեց, որ 3 տարի անց մաքրություն անելն անիմաստ է։