Մեդվեդևը Twitter –ում միկրոբլոգ է բացել

14:18 • 24.06.10

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Twitter –ում իր միկրոբլոգն է վարելու KremlinRussia անունով։ Իր առաջին գրառումը նա արել է ընկերության՝ Սակրամենտոյի գրասենյակում։ Այս մասին հայտնում է BBC–ն։

«Բարև բոլորին, ես Twitter–ում եմ, և սա իմ առաջին հաղորդագրությունն է»,– գրել է ՌԴ նախագահը։
Առաջին մի քանի ժամերի ընթացքում նախագահը հրապարակել է ևս մի քանի հաղորդագրություն և անգամ տեղադրել է երկու նկար՝ Սան–Ֆրանցիսկոյի իր հյուրանոցի պատուհանից տեսարանն ու Twitter–ի գրասենյակում աշխատանքային հանդիպման մի դրվագ։
Առաջին մի քանի ժամերի ընթացքում Մեդվեդևի բլոգին միացել է ավելի քան 7000 ընթերցող, որոնց թիվն աճում է շատ մեծ արագությամբ։

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այցելել են իմ միկրոբլոգը. հուսով եմ, որ ձեզ համար հետագայում էլ հետաքրքիր կլինի»,–գրել է Մեդվեդևը, ամենայն հավանականությամբ, բջջային հեռախոսից։

Մեդվեդևը Twitter –ում միկրոբլոգ է բացել