«Օրանժը» Հայաստանում կներկայացնի iPhone 4-ը

15:46 • 24.06.10

Apple-ի նոր iPhone 4 սմարտֆոնը «Օրանժ Արմենիան» հայ սպառողներին կներկայացնի արդեն մի քանի ամսից։ Այս մասին այսոր կայացած ասուլիսին հայտարեց «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ Օլաֆ Սուանտին։ Ըստ նրա՝ Apple-ը հանդիսանում է «Ֆրանս Տելոկոմի» գլոբալ գործընկերը և նրա արտադրանքը ներկայացնում է գործող շուկաներում։

Նա հիշեցրեց, որ այս տարի «Օրանժ Արմենիան» պաշտոնապես ներկայացրեց iPhone 3G և iPhone 3GS սմարտֆոները։
Օլաֆ Սուանտին նշեց, որ «Օրանժը» հայ սպառողին հնարավորություն է տալիս ձեռք բերել նաև այլ հայտնի ապրանքանիշերի սմարտֆոներ։ Նրա խոսքով՝ արդեն հայ սպառողներին ներկայացված են սմարտֆոներ, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով, շուտով կներկայցվեն նաև Windows 7 օպերացիոն համակարգով աշխատող սմարտֆոներ։

Նշենք, որ iPhone 4-ի պաշտոնական վաճառքն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում սկսվում է այսօր։ Մինչև աշուն այն արդեն կվաճառվի 88 երկրներում։ iPhone 4-ը չի աշխատում սովորական SIM քարտով, այլ միայն նոր ստանդարտի Micro SIM-ով։

«Օրանժը» Հայաստանում կներկայացնի iPhone 4-ը