Հնդկաստանում տեղի է ունեցել Մոնթեի եղբոր գրքի շնորհանդեսը՝ նվիրված ազգային հերոսին

14:27 • 25.06.10

2010թ. հունիսի 23-ին հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Խորեն աբեղա Հովհաննիսյանի հրավերով Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում է հյուրընկալվել Californias State University Northridge համալսարանի դասախոս, փիլիսոփայության դոկտոր Մարգար Մելքոնյանը:

Ճեմարանի դահլիճում տեղի է ունեցել Մելքոնյանի «Եղբորս ճանապարհը» գրքի շնորհանդես-ընթերցանությունը: Մարգար Մելքոնյանը նախ կարդացել է հատվածներ իր գրքից՝ նվիրված եղբորը` ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքին ու մահվանը: Այս մասին հայտնում են Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանից։