Անկարայում կանգնեցվել է Նազարբաևի արձանը

15:36 • 25.06.10

Անկարայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին արձան է կանգնեցվել:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նազարբաևի 2,6մ բարձրությամբ արձանը ձուլված է բրոնզից։ Այն տեղադրված է 2,5մ բարձրությամբ գրանիտե պատվանդանի վրա։ Այսպիսով, արձանի ընդհանուր բարձրությունը կազմում է ավելի քան 5մ, դրա հեղինակն է քանդակագործ Գյուրսել Չատալտեպեն։
Նշենք, որ արձանը տեղադրվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի նախաձեռնությամբ՝ ի նշան երախտագիտության՝ թյուրքական աշխարհի զարգացման գործում Նազարբաևի ունեցած ներդրման համար։