Ամենաամերիկյան ավտոմեքենան Toyota Camry-ն է
Cars.com կայքը Toyota Camry ավտոմեքենան ճանաչել է որպես «ամենաամերիկյան ավտոմեքենա»։ Այս կոչումը ճապոնական մեքենան ստացել է շնորհիվ ԱՄՆ–ի բնակիչների շրջանում ունեցած մեծ պահանջարկի, ինչպես նաև իր կառուցվածքի մեջ մեծ թվով ամերիկյան արտադրության ավտոմասերի օգտագործման։ Այս մասին հայտնում է auto.lenta.ru–ն։
Հիմնվելով այս չափանիշների վրա՝ կայքը կազմել է տասը «ամենաամերիկյան ավտոմեքենաների» ցուցակը։ Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղում է ճապոնական Honda Accord մեքենան, 3-րդ տեղում՝ Ford F-150-ը։ Ցուցակում են ընդգրկվել նաև Ford Focus, Chevrolet Malibu, Honda Odyssey, Dodge Ram 1500, Toyota Tundra, Jeep Wrangler, Toyota Sienna մակնիշների ավտոմեքենաները։
Այդուհանդերձ, Toyota Camry–ն 2009թ. արդյունքներով համարվել է ԱՄՆ–ում ամենավաճառվող ավտոմեքենան։










