Հայաստանը Վենետիկի 54–րդ բիենալեում կներկայանա աննախադեպ ծրագրով՝ վստահեցնում է նախարարությունը

11:36 • 26.06.10

ՀՀ Մշակույթի նախարարության որոշման համաձայն Վիկտոր Վեհամի Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար:

1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսն ամեն տարի նոր թեմա ունի 2011-ի` 54-րդ բիենալեն, կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը: Հայկական տաղավարի նորանշանակ կոմիսարի խոսքով, Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով: