Ռիբակի նյարդերը տեղի են տալիս. Նա կոտրել է ջութակը հենց բեմի վրա

13:42 • 26.06.10

Շվեդական ТВ4 հեռուստաալիքի երաժշտական ծրագրերից մեկին մասնակցող՝ «Եվրատեսիլ 2009»–ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը զարմացրել է բոլորին իր անկանխատեսելի ու անհասկանալի պահվա՛քով։ Ինչպես հաղորդում է КП-ն, շոուի պրոդյուսերների սցենարով Ռիբակն իր հայտնի «Հեքիաթ» հիթով պետք է փակեր ծրագիրը, սակայն կատարման ժամանակ նա հանկարծ պոռթկացել է և մի քանի անգամ ջութակն ուժեղ հարվածելով բազմոցին, կոտրել է երաժշտական գործիքը, ապա արագ հեռացել ու փակվել իր սենյակում։

Ինչպես պարբերականին ասել է երգչի հայրը, այդ դեպքից մեկ օր առաջ Ռիբակը չորս համերգ էր տվել, ինչի պատճառով շատ հյուծված էր և բարձր ջերմություն ուներ։