«Վիվա Սել-ՄՏՍ»-ի որոշ բաժանորդներ անհասանելի են
Բջջային կապի օպերատոր «Վիվա Սել-ՄՏՍ»-ի կապի որակը վերջին ժամերին վատացել է։ Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահե Սահակյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ կապի որակի վատացումը պայմանավորված է ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած վթարով։
«Մենք ունենք հավելյալ հզորություններ, որոնք աջակցող են համարվում և ապահովում են կապի որակը։ Նշված վթարը բաժանորդների մի փոքր հատվածին է վերաբերում միայն»,- ասաց նա։
Վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում։










