Չինաստանի գեղատեսիլ վայրերը և բնապատկերները՝ լուսանկարներում

10:44 • 29.06.10

ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը հուլիսի 2-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացնեն «Չինաստան. հյուսիսային լայնության 30°» խորագրով լուսանկարչական ցուցահանդես:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը՝ ցուցահանդեսում կներկայացվեն Չինաստանի գեղատեսիլ վայրերի, բնապատկերների, մշակութային հարստությունը, սոցիալ-տնտեսական նվաճումները ներկայացնող շուրջ 60 լուսանկարներ:
30° հյուսիսային լայնությունը ձգվում է Տիբեթի ինքնավար շրջանով, Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Ցզյանսու, Չժեցզյան նահանգներով, Չունցին և Շանհայ քաղաքներով: