Սևամորթ հայ ռեժիսորը կժամանի Երևան
Սևամորթ հայ ռեժիսորներ Ալեն և Ալբերտ Հյուզերի (Allen&Albert Hughes) «Իլայի գիրքը» կցուցադրվի «Ոսկե ծիրան» 7–րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց փառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։
38–ամյա երկվորյակներից մեկը՝ Ալենը, կժամանի Երևան։ «Ռեժիսորները հետաքրքրված են հայ մշակույթով, և բացահայտ խոսում են իրենց հայկական ինքնության մասին», – նշեց Խաչատրյանը։
Երկվորյակները ծնվել են Դեթրոյթում։ Նրանց մայրը հայ է, հայրը՝ աֆրոամերիկացի։ Հայրը հեռացել է ընտանիքից, երբ երկվորյակները դեռ երկու տարեկան էին։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։
Հայազգի ռեժիսորները հայտնի են իրենց «Դժոխքից» ֆանտաստիկ մարտաֆիլմով։










