Խաբեբաներն օնլայն գողացել են 9,5 մլն դոլար
ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովը (FTC, Federal Trade Commission) կասեցրել է ինտերնետ խաբեբաների խմբի աշխատանքը, որը շուրջ 100 կեղծ ընկերությունների օգնությամբ գումար է գողացել ԱՄՆ քաղաքացիների կրեդիտ քարտերից:
Չորս տարվա ընթացքում խաբեբաներին հաջողվել է իրավապահ մարմինների աչքից աննկատ գողանալ $9,5 մլն: Այդ պատճառով նրանք քանակը գերադասել են որակից. ամեն կրեդիտ քարտից հանելով մինչև $10` նրանց հաջողվել է քարտապանների ուշադրությունը չգրավել:
Ըստ ամերիկյան Computerworld հրատարակության` ինտերնետ խաբեբաները գողացել են ամերիկացիների գումարները չորս տարի շարունակ: Ներկայում FTC-ին չի հաջողվել պարզել խաբեբաների ինքնությունը, սակայն հանձաժողովը սառեցրել է նրանց ակտիվները:
FTC-ին նաև հաջողվել է ձերբակալել «գումարային ջորիներին»` ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնց միջոցով խաբեբաները գողացված միջոցները դուրս են բերել Արևելյան Եվրոպայի երկրներ` Բուլղարիա և Էստոնիա: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










