21–ամյա Լիզզին ուտում է 15 րոպեն մեկ և կշռում 25 կգ

13:16 • 29.06.10

Ամերիկուհի Լիզզի Վելասկեսը կշռում է 25կգ, սակայն չի տառապում անորեքսիայով և ուտում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։ 21–ամյա աղջիկն ունի ինչ–որ հազվագյուտ հիվանդություն, որի պատճառով նա քաշ չի հավաքում, չնայած ուտում է օրական 5–8 հազար կալորիա պարունակող 60 ճաշատեսակ, մասնավորապես, կոնֆետներ, պիցցա, հավ, շոկոլադ, չիպսեր, պոնչիկներ, պաղպաղակ և այլն։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։

Լիզզին ծնվել է ժամկետից 4 շաբաթ շուտ։ Աղջկա մայրը պատմել է, որ բժիշկները հույս չէին տալիս, թե նա կապրի, կքայլի ու կխոսի. ծնողներն ստիպված տիկնիկների հագուստ էին գնում, քանի որ մանկականը շատ մեծ էր Լիզզիի համար։

Աղջիկը, սակայն, չի հուսահատվում։ Նա մտադիր է շարունակել ուսումը և վերջերս գիրք է գրել իր առեղծվածային հիվանդության մասին, որը դեռ չեն բացահայտել բժիշկները։