Հայտնի է «Եվրատեսիլ-2011»-ի օրը և բյուջեն

14:14 • 01.07.10

2011թ. մայիսի 14-ին Գերմանիայում տեղի կունենա «Եվրատեսիլ» հերթական երաժշտական մրցույթի եզրափակիչը։ Կիսաեզրափակիչները նշանակված են մայիսի 10-ին և 12-ին։ Այս մասին տեղեկացնում է dw-world.de-ն։

Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե Գերմանիայի կոնկրետ որ քաղաքում է անցկացվելու հաջորդ մրցույթը, որի ընդհանուր բյուջեն կազմելու է մոտ 20 մլն եվրո։ Այս հարցը կորոշվի ամառային արձակուրդներից հետո։ Հավակնորդ քաղաքներն են Բեռլինը, Համբուրգը, Հանովերը և Քյոլնը։ Արդեն հայտնի է, սակայն, որ Գերմանիան կրկին ներկայացնելու է Լենա Մայեր-Լանդրուտը։