Պոֆիգիզմ, Գայլերի գերատեսչությունը, Ականջներդ կկտրեմ... «Ինքնագիրը» կհանձնի մրցանակներ

10:49 • 01.07.10

Հուլիսի 5-ին կհանձնվի լավագույն պատմվածքի համար սահմանված «Ինքագիր» գրական մրցանակը (ձմեռ-գարուն սեզոն)։Սա կլինի «Ինքնագիրի» թվով երրորդ մրցանակաբաշխությունը:

Լավագույն պատմվածքի մրցանակներ են ստացել 2009թ. ամառ սեզոնին կեղծանունով հանդես եկող Դորիանի` «Սատանան մայրամուտին» պատմվածքը, աշուն սեզոնին՝ Նառա Վարդանյանի «Լուսինը թփերի մեջ» և ժյուրիի հատուկ մրցանակ՝ Կարեն Անտաշյանի «Ականջներդ կկտրեմ» պատմվածքները:

«Ինքնագիր» գրական մրցանակը 2009թ. հուլիսին ստեղծել է «Ինգնագիր» գրական ակումբը: Այն դրամական է և նպատակ ունի խրախուսել հայերեն պատմվածքի զարգացմումը, լայնացնել պատմվածքներ գրողների, ընթերցողների, քննադատների շրջանակը:

Մրցանակի ներկայացված պատմվածքները հրապարակվում են «Ինքնագիր» բլոգում, որտեղ ընթերցողները ակտիվորեն քննարկում են դրանք:

Մրցանակի արժանացած և թեկնածուների ցանկում տեղ գտած որոշ պատմվածքներ կհրապարակվեն «Ինքնագիր» գրական հանդեսում, իսկ ավելի ուշ՝ ժողովածուով ու կթարգմանվեն այլ լեզուներով:

2010 ձմեռ-գարուն սեզոնին ներկայացված էր 38 պատմվածք: Ժյուրիի առանձնացրած հետևյալ վեց պատմվածքներից մեկը կստանա «Ինքնագիր» մրցանակը.

Վահե Բուդումյան, ԱՇԸ ԸՆԳԵՐՈՒՀՈՒՆ Ք*** ԷՐ

Երրորդ Մաքս, ԴՈՒՐՍԸ ՆԵՐՍՈՒՄ

Գրիգոր Սարգսյան, ԳԱՅԼԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

Հարութ Կբեյան, [Զեվսը]

Սոնա Ավետիսյան, ՄՏԱԾՎԱԾ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տաիշա Աբելիար, ՊՈՖԻԳԻԶՄ