Օբամայի մանկության մասին ֆիլմ է նկարահանվել

15:10 • 01.07.10

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացել է «Օբաման՝ Մենթենգի մանուկը» ֆիլմի պրեմիերան։ Կինոնկարի անվան մեջ հիշատակվում է Ինդոնեզիայի մայրաքաղաքի շրջաններից մեկը, որտեղ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման 1967–19714թթ. բնակվել է իր մոր հետ։ Այս մասին հայտում է BBC–ն։

Կինոնկարի հիմքում ընկած է ռեժիսոր Դեմիեն Դենատրայի հեղինակած Բարաք Օբամայի մանկության մասին պատմող ստեղծագործությունը, որը հիմնված է նրա հարևանների և ընտանիքի ընկերների հետ զրույցների վրա։
Ֆիլմում Օբաման ներկայացված է ինդոնեզիական ազգային հագուստով։ Դպրոցական անկարգ տղաների հետ տարաձայնությունները նա հարթում է բացառապես խաղաղ ճանապարհով։


Պրոդյուսերի խոսքերով՝ ֆիլմը հույսի, երազանքի ուժի, ընկերության, այլ ոչ թե քաղաքականության ու կրոնի մասին է։
Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում նկարահանված ֆիլմում, որի բյուջեն կազմել է 1մլն դոլար, գլխավոր հերոսներին մարմնավորել են գրեթե անհայտ ինդոնեզիացի դերասաններ։
Պատանի Օբամային մարմնավորել է 14–ամյա Հասան Ֆարուկ Ալին։