Ալեքսանդր Թոփչյանը՝ Ֆրանսիայի «Արվեստների և գրականության սպայի» շքանշանակիր
Գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանն օրերս արժանացել է ֆրանսիական կառավարության բարձր պարգևին՝ «Արվեստների և գրականության սպայի» շքանշանին։
Ինչպես գրում է «Առավոտ» օրաթերթը, այս շքանշանը հիմնվել է 1957թ. և շնորհվում է նշանակալի վաստակ ունեցող գրողներին ու արվեստի գործիչներին՝ հաշվի առնելով նրանց մատուցած ծառայությունները ֆրանսիական մշակույթին։
Այս շքանշանն ունի երեք աստիճան՝ ասպետ, սպա և կոմանդոր, և շնորհվում է ըստ հերթականության՝ փոքրից մեծ։ Թոփչյանի դեպքում բացառություն է արվել և նրան միանգամից շնորհվել է Սպայի աստիճան։










