Փարիզում բացվում է Բարձր նորաձևության շաբաթը
Փարիզում բացվել է Բարձր նորաձևության շաբաթը։ 2010-2011թթ. աշուն-ձմեռ հավաքածուները կներկայացնեն և՛ հայտնի կուտյուրյեները, և՛ երիտասարդ դիզայներները։
Christian Dior նորաձևության տան հավաքածուն կբացի նորաձևության շաբաթը, իսկ կփակի այն Valentino-ի ցուցադրությունը։ Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն «բարձր նորաձրության սինդիկատի» անդամներ Adeline Andre-ն, Chanel-ը, Franck Sorbier-ն, Givenchy-ն, Jean Paul Gaultier-ն, Stephane Rolland-ը և սինդիկատի թղթակից անդամներ Elie Saab-ը, Armani Prive-ը։Ցուցադրությունից այս տարի հրաժարվել են Anne Valerie Hash-ը, Dominique Sirop-ն ու Maurizio Galante-ը։
Փարիզի Բարձր նորաձևության շաբաթը աշխարհի նորաձևության և բարձրաշխարհիկ ամենանշանակալի միջոցառումներից մեկն է և եզակի է. haute couture հասկացությունը գոյություն ունի միայն Ֆրանսիայում։ Ցուցադրություններն ավանդաբար անցկացվում են սեզոնից սեզոն. հուլիսին ներկայացվում են առաջիկա աշնան և ձմռան հավաքածուները, իսկ հունվարին կամ փետրվարին՝ գարնան և ամռան։
Haute Couture շաբաթին մասնակցելու իրավունք ունեն ընտրյալ տներ, որոնք ունեն համապատասխան փաստաթուղթ, որն ապացուցում է նրանց պատկանելությունը «բարձր նորաձևության սինդիկատին»։ Այսպես, Ֆրանսիայի նորաձևության տներն իրավունք ունեն դառնալ սինդիկատի անդամ, եթե պահպանեն բոլոր կանոնները, իսկ արտասահմանցի կուտյուրյեները կարող են դառնալ թղթակից-անդամ։ Գոյություն ունի նաև «հրավիրված» կուտյուրյեների ցուցակ. նրանք մասնակցում են ցուցադրություններին՝ չլինելով սինդիկատի մասնակից, քանի որ նրանց հավաքածուները լիովին չեն համապատասխանում պահանջներին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։














