Սերժ Թանգյանի երևանյան համերգի տոմսերի վաճառքը կսկսվի հուլիսի 8-ից
Սերժ Թանգյանի երևանյան համերգի տոմսերը վաճառքում կլինեն հուլիսի 8-ից, Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տոմսարկղում: Այս մասին տեղեկացնում է «Դիմ քոմյունիքեյշընս» ընկերությունը։
Նախատեսվում է, որ տոմսերի արժեքը կտատանվի 4000-ից մինչև 45-50 հազար դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ հռչակավոր ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի նախկին մեներգիչ Սերժ Թանգյանի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա օգոստոսի 12-ին:










