Թուրքերը կհիշեն Ստամբուլի հայ ճարտարապետներին

11:24 • 06.07.10

«Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը հանդես է եկել նախաձեռնությամբ, որի շրջանակում թուրք հանրությունը կծանոթանա և կվերհիշի Ստամբուլի հայ ճարտարապետներին ու նրանց թողած հարուստ ժառանգությանը:

Haberturk-ի փոխանցմամբ` «Ստամբուլի հայ ճարտարապետները և նրանց ներդրումը Ստամբուլի ճարտարապետության մեջ» խորագրով նախագիծը կյանքի կկոչվի ընթացիկ տարվա նոյեմբերին` «Ստամբուլը` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք - 2010»-ի միջոցառումների շրջանակում:

«Ստամբուլի հայ ճարտարապետները և նրանց ներդրումը Ստամբուլի ճարտարապետության մեջ» խորագրով նախագիծի շրջանակում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, նախատեսվում է հրատարակել նաև գիրք, որտեղ ներկայացված են լինելու 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին Ստամբուլում ապրած հայ ճարտարապետների կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը: