Ումբերտո Էկոն նոր վեպ է գրել
Իտալացի գրող Ումբերտո Էկոն Միլանում իր հրատարակչին է փոխանցել «Պրահայի գերեզմանատուն» վերնագրով նոր վեպի ձեռագիրը։ Ինչպես հայտնում է El Pais-ը, գիրքը կտպագրվի 2010թ. հոկտեմբերին։
Ըստ վեպի սինոփսիսի՝ ստեղծագործության կենտրոնում ոմն լրտես է, խաբեբա և ցինիկ, որն ակամայից ամբողջ մայրցամաքի ճակատագիրը կանխորոշող ինտրիգներ և դավեր է հյուսում։
Սա հայտնի գրողի և գիտնականի արդեն 6-րդ վեպն է։
Բացի վեպերից Էկոն հայտնի է նաև որպես միջնադարի մասնագետ պատմաբան, բանասեր-սեմիոտիկ և փիլիսոփա։ Նրա գիտական, գիտահանրամատչելի և հրապարակախոսական աշխատությունները նվիրված են ինչպես միջնադարյան, այնպես էլ ժամանակակից մշակույթին։ Բացի այդ, նա խմբագրել է մի քանի ժողովածու և հանրագիտարան, օրինակ, «Գեղեցկության պատմությունը» և «Այլանդակության պատմությունը»։










