Christian Dior-ի նոր հավաքածուն (ֆոտոշարք)

17:36 • 06.07.10

Փարիզում տեղի է ունեցել Christian Dior-ի haute couture 2010-11 աշուն-ձմեռ նոր հավաքածուի ցուցադրությունը, որը Փարիզում ազդարարել է Նորաձևության շաբաթվա սկիզբը։ Այս մասին հայտնում է intermoda.ru-ն։

Առաջին հերթին հավաքածուն գրավում է գունային համադրությունների աննկարագրելի գեղեցկությամբ։ Գունապնակը բնավ նման չէ աշնանայինի. այնքան հյութեղ ու վառ են գույները՝ մանուշակագույն, երկնագույն, վառ դեղին, վարդագույնի և կարմիրի երանգներ... Բացի այդ, նոր սեզոնին Ջոն Գալյանոն անսպասելիորեն տարվել է ծավալով՝ կառուցելով հավաքածուն ուռուցիկ, թռչող բազմաշերտ կիսաշրջազգեստներով, բարձր օձիգով ժակետներով, զգեստներով, պարահանդեսայինի նման շքեղ և ուռուցիկ կիսաշրջազգեստներով։