«Կանաչ ու սև. Արցախյան օրագիր կամ ոչ խաղաղություն ոչ պատերազմ» գիրքը՝ անգլերեն և արևմտահայերեն

14:22 • 08.07.10

Բեյրութում լույս է տեսել լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր կամ ոչ խաղաղություն ոչ պատերազմ» գիրքը անգլերենով և արևմտահայերենով` մեսրոպյան ուղղագրությամբ: Անգլերեն տարբերակը տպագրվել է 1500, իսկ արևմտահայերենը՝ 1000 օրինակ տպաքանակով:

Ավելի վաղ` 2008-ի աշնանը, Թեհրանում լույս էր տեսել գրքի արևելահայերեն առաջին հրատարակությունը, իսկ 2010-ի փետրվարին Երևանում` ռուսերեն թարգմանությունը:

Անգլերեն և արևմտահայերեն հատորների առաջաբանը գրել է Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թաթուլ Հակոբյանն այժմ աշխատում է իր երկրորդ` «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի վրա, որը լույս կտեսնի 2012 թվականին: